Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

21-րդ դարի ստրկությունը Հին աշխարհի ստրկությունից ավելի դաժան կարող է լինել

21-րդ դարի ստրկությունը Հին աշխարհի ստրկությունից ավելի դաժան կարող է լինել
23.07.2026 | 16:14

Ռուսաստանում թիրախավորված խփում են «Վայլդբերիսին» և խոշոր առևտրի շուկաներին: Դրանցում վաճառվող ապրանքի մեծ մասը կա՛մ ամբողջությամբ չինական է, կա՛մ բաղկացած է չինական հումքից ու կիսաֆաբրիկատներից:

Ուրեմն, Amazon-ը սարի հետևն է:

Ամերիկացիները պետք է հետսովետական տարածքի առևտրից ունենան իրենց բաժնեմասը, ինչպես որ ունեն մյուս խոշոր օնլայն հարթակներում, լինի Բուքինգ, ավիատոմսեր, գովազդ և այլն:

Մարդը, իր տան կողքի կրպակից հաց առնելիս, պիտի ամերիկյան կորպորացիային տոկոս վճարի:

Մինչ սա կգրեի, կարդացի, որ «»Առինջ մոլը փակել են...

Միջին խավ ու մտածող մարդիկ պետք չեն ոչ մի երկրում, թող վերցնեն վարկեր, ստանան սոցիալական օգնություն՝ հացի փողի չափով, ու գոյություն քարշ տան: Սա է խոշոր կապիտալի ցանկությունը, այս մասին է մեծ կռիվը՝ կապիտալի անարդար բաշխման մասին: Թրամփն ու Ռուբիոն պատահական չէ, որ ամեն օր հիշում ու քարկոծում են կոմունիզմը, էն խեղճ Կուբայի ու կոմունիզմի ուրվականի հետ են կռիվ տալիս:

21-րդ դարի ստրկությունը հին աշխարհի ստրկությունից ավելի դաժան կարող է լինել:

Արա Արայան

Դիտվել է՝ 5036

Մեկնաբանություններ